
«Ժողովուրդ». ներդրում են կատարել Սեյշելյան կղզիներից
Սեյշելյան կղզիների մասին Հայաստանում քչերը գիտեն. սրանք գտնվում են Հնդկական օվկիանոսում, ունեն 25 հազար բնակչություն: Բայց Սեյշելները, պարզվում է, Հայաստանի տնտեսության մեջ բավական լուրջ դերակատարություն ունեն:
Թերթը պարզել է, որ նրանք 2012թ. 23.6 մլն դոլարի ներդրում են իրականացրել Հայաստանում: Ընդ որում, մոտ 3 մլն ներդրել են բուսաբուծության ու անասնաբուծության բնագավառում, 20.5 մլն էլ` հեռահաղորդակցության ոլորտում:
Իրականում Սեյշելյան կղզիների անվան տակ ներդրողները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն են, որոնք իրենց կեղտոտ գումարները լվացել են օֆշորային Սեյշելներում և բերել Հայաստան:
Նկատենք` հեռահաղորդակցության, ասել է թե` ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում ներդրումներ իրականացնում են օֆշորային երկրներից եկած փողերով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել