
Աքրամ Այլիսլի և Լուսիկ Ագուլեցի
Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին իր «Քարե երազները» վեպում պատմում է իր ծննդավայր Ագուլիսի մասին: Գրքում նա գրում է նաև փոքրիկ աղջիկ Լուսիկի մասին, որ տատի մոտ հյուր էր գալիս Ագուլիս և անընդհատ նկարում էր: Այդ փոքրի աղջիկ Լուսիկը՝ նույն ինքը Լուսիկ Ագուլեցին, հիշում է իր և Աքրամ Այլիսլիի հանդիպումը:
Նա կարոտով պատմում է դրախտավայր Ագուլիսի, ինչպես նաև այնտեղ հայերի և ադրբեջանցիների ապրած համատեղ կյանքի մասին: Լուսիկ Ագուլեցին հպարտությամբ կրում է Ագուլեցի անունը, նույնն էլ անում է Աքրամ Այլիսլին: Չէ՞ որ Ագուլիսը ջարդերից հետո վերանանվել և դարձել է Այլիս:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել