
Երևանում 19-ամյա երիտասարդը սպանել է հորեղբորը
Ապրիլի 3-ին ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 1994 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյանը և հայտնել, որ ինքնապաշտպանության նպատակով սպանել է հարազատ հորեղբորը:
Պարզվել է, որ նույն օրը իրենց տան բակում կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ Ռ. Խաչատրյանը ծալովի դանակով 6 անգամ հարվածել է հորեղբոր՝ 1971 թ. ծնված Արտուշ Խաչատրյանի որովայնի շրջանին, մեկ անգամ՝ պարանոցին, և սպանել նրան:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Ռ. Խաչատրյանը ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել