HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատերազմի վետերան գյումրեցի ամուսինները զրկվել են բնակարան ստանալու իրավունքից (տեսանյութ)

Գյումրու Ղանդիլյան փողոցին հարակից տնակային ավանում բնակվող, Հայենական պատերազմի վետերաններ Անդրե Անդրեյան և Վարդանուշ Զաքարյան ամուսինները թեև ընդգրկված են բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում, սակայն ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից մերժում են ստացել:

Նրանք մերժվել են այն պատճառաբանությամբ, որ երկրաշարժին կորցրել են սեփական տուն: Իսկ աղետի գոտու քաղաքային բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն փոխհատուցվում են անօթևանների հերթացուցակներում ընդգրկված ընտանիքներից միայն բազմաբնակարան շենքերում բնակարան կորցրածները:

Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված են նման կարգավիճակ ունեցող տասնյակ ընտանիքներ: Եվ առնվազն տարակուսանք է առաջացնում այն հարցը, թե երբ մարդը երկրաշարժից տուն է կորցրել, ի՞նչ տարբերություն՝ այն սեփակա՞ն տուն է եղել, թե բազմաբնակարան շենքի բնակարան:

Մերժում ստանալուց հետո վետերան ամուսինները նոր բնակարանի փոխարեն համաձայն են օրինականացնել իրենց տնակի տարածքը և խնդրում են գոնե քարապատել տնակի մեկ պատն ու ցանկապատել բակը: Սակայն այս անգամ էլ տեղական իշխանություններն են մերժել՝ պատճառաբանելով, թե համայնքապատկան հողերի օտարման մասին կարգի համաձայն պետք է տնակը քանդվի ու տարածքն ազատվի, որից հետո վերջինս կդրվի աճուրդի, և միայն այդ աճուրդին մասնակցելով նրանք կկարողանան տարածքն օրինականացնել: Ինչին, բնականաբար, տարեց ամուսինները համաձայն չեն: Այս մասին հայտնում է «Շիրակ կենտրոնը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր