HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարեց ամուսինները ջրահեղձվել են Չարենցավանի ջրանցքում

Ապրիլի 3-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզում մի քաղաքացի ընկել է Չարենցավանի ջրանցքը (զինկոմիսարիատի մոտակայք) և չի կարողանում դուրս գալ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Որոնողական աշխատանքների արդյունքում Արգելի ջրամբարում հայտնաբերվել է դի:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատը: Ջրափրկարարները հայտնաբերել և դուրս են բերել ջրահեղձված 60-70 տարեկան տղամարդու դի:

Որոնողական աշխատանքների ընթացքում ջրափրկարարները նույն տարածքում հայտնաբերել և դուրս են բերել ջրահեղձված մոտ 60 տարեկան կնոջ դի:

Պարզվել է, որ ջրահեղձվածները ամուսիններ, 1934 թ. ծնված Զավեն և 1940 թ. ծնված Հռիփսիկ Սայադ­յան­ներն են: Վերջիններս Չարենցավանի 8-րդ թաղամասի 20 շենքի բնակիչներ էին: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter