
Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնում Պռոշյանի գյուղապետի սպանության գործով (լրացված)
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնք ուղարկվել են դատակենսաբանական փորձաքննության:
Դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում Հրաչ Մուրադյանի գլխից հանվել են կրակված փամփուշտի գնդակի բեկորներ: Գնդակի տեսակը, տրամաչափը, ինչպես նաև կրակող հրազենը հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հրաչ Մուրադյանի հագուստի վրա հնարավոր կրակոցի հետքեր, արգասիքներ, մանրաթելեր, քաշքշուկի հետքեր հայտնաբերելու նպատակով նշանակվել է դատաքիմիական, դատաձգաբանական, դատահետքաբանական և միկրոմասնիկային համալիր փորձաքննություն:
Հնարավոր ականատեսներ հայտնաբերելու նպատակով հարցաքննվել են բազմաթիվ վկաներ:
«Սպանության գործի հետագա նախաքննությունը իրականացնում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունը»,- տեղեկացնում է ոստիկանությունը:
Լուսանկարը՝ yerkir.am-ից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել