«Առավոտ». կհրաժարվե՞ն ինքնորոշման սկզբունքն ամրագրելուց
Այն տեսակետի առնչությամբ, թե բանակցությունների ձախողումը մեծացնում է պատերազմի վտանգը, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը թերթին ասել է. «Բանակցությունների տապալումն այլ վտանգ ունի: Համանախագահները մի օր կարող են հայտարարել, որ այս մոտեցմամբ փաստաթուղթն արդյունք չի տալիս, եւ առաջարկել մեկ այլ տարբերակ, որտեղ ինքնորոշման իրավունքն արձանագրված չի լինի, ինչպես չկար բանակցություններում մինչեւ 2007 թ. նոյեմբերը: Դա Ադրբեջանի համար խիստ ցանկալի է: Հետեւաբար այն կարող է կանխել ընդամենը մեկ բան` հայկական կողմերի ամենօրյա լուրջ աշխատանքը, ինչն այսօր, ցավոք, բացարձակապես չի երեւում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել