HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանձնարարել է բացառել դպրոցներում դրամահավաքությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչությունների աշխատակիցների, ինչպես նաև լուսանկարիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ հանձնարարել է խստորեն վերահսկել հանրակրթական դպրոցներում տարբեր առիթներով դրամահավաքությունը բացառելու գործընթացը:

Նկատի առնելով հանգամանքը, որ ուսումնական տարին մոտենում է ավարտին, և հատկապես ավարտական դասարաններում սպասվում են տարաբնույթ միջոցառումներ՝ Տարոն Մարգարյանը ոլորտը համակարգող քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանին և հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին հանձնարարել է ծնողական կոմիտեների հետ խորհրդակցություններ անցկացնել և հորդորել, որ նմանատիպ նախաձեռնությունները իրականացնեն՝ առանց դպրոցների տնօրեններին և ուսուցչական անձնակազմին ներգրավելու:

Քաղաքապետը ներկաներին նաև տեղեկացրել է, որ վերջերս ծնողներից բողոքներ է ստացել այն մասին, որ տնօրեններն արգելում են աշակերտներին դպրոցներում ավարտական հուշալբոմների համար լուսանկարվելը՝ դա դիտարկելով որպես դրամահավաքության փորձ:

Տարոն Մարգարյանը հանձնարարել է չխոչընդոտել այդ աշխատանքներին և խորհրդակցությանը հրավիրված լուսանկարիչներին հորդորել է իրենց ծառայությունների մատուցման հարցերը քննարկել բացառապես ծնողական կոմիտեների հետ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանություններ (1)

@ndercokh
Փոխանակ դատեն, բացառում են: Օրենքը արդեն բացառել է, դուք պետք է դատեք: Եթե չգիտեիք, ապա իմացեք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter