HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի Երևանում շահագործման կհանձնվի 5 նոր հյուրանոցային համալիր

Երևանում այսօր կա 44 հյուրանոց, և քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության արդյունքում այս տարի շահագործման կհանձնվի ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող ևս 5 նոր հյուրանոցային համալիր: Այս մասին այսօր ասել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Այս հարցում ևս առաջնորդվել ենք Երևանի համաչափ զարգացման ապահովման դիրքերից: Արդեն հայտեր ունենք և քննարկում ենք նախագծեր, որպեսզի բոլոր այն վարչական շրջաններում, որտեղ հյուրանոցներ կառուցելու հնարավորություն կա, ներգրավենք շահագրգիռ ներդրողների»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Այսօր նա ծանոթացել է Ավան վարչական շրջանում ընթացող «Վինթոն հոթել Երևան» հյուրանոցի կառուցման աշխատանքներին:

«Ներկայումս տարեկան Երևան է այցելում շուրջ 850 հազար զբոսաշրջիկ, և այս առումով մեր քաղաքականությունը հստակ է. Երևանը հարամարվետ պետք է լինի թե մեր քաղաքացիների և թե մեր քաղաքի հազարավոր հյուրերի համար»,- ասել է Տարոն Մարգարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter