
ԿԸՀ-ն գրանցել է 6 կուսակցության և 1 դաշինքի ավագանու ընտրությունների համամասնական ընտրացուցակները
Այսօր գումարած հերթական նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», Հայ յեղափոխական դաշնակցություն, Հայաստանի հանրապետական, «Օրինաց երկիր» կուսակցությունների և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի՝ 2013 թ. մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակները: Այս մասին հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել