
Մարտի 30-ին «Հաղթանակի զբոսայգում» ծառատունկ է լինելու
Սուրբ Հարության տոնին ընդառաջ Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) հրավիրում է մասնակցելու ծառատունկի: «Հաղթանակի զբոսայգում» ՀԲՃ-ն տնկելու է սոսի տեսակի 60 ծառ՝ հետագայում անպայման խնամելու պայմանով: Ծառատունկի համար ՀԲՃ-ին տրամադրվել է այգու հարավային լանջից մի հատված:
«Հանդիպում ենք մարտի 30-ին՝ ժամը 11:00-ին, «Հաղթանակի զբոսայգու» մուտքի մոտ:
Ծառատունկերը լինելու են շարունակական, ինչի միջոցով փորձելու ենք շատացնել մեր սիրելի Երևանի ծառապատ հատվածները»,- հայտնում է ՀԲՃ-ն:
Այն խորհուրդ է տալիս ճառատունկին գալ հարմար հագուստով, սպորտային կոշիկներով, աշխատանքային ձեռնոցներով, կանաչ բանդանաներով, հեծանիվներով, ուրախ երգերով ու բարձր տրամադրությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել