HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի կունենա Մատենադարանի երիտասարդ գիտաշխա­տողների առաջին գիտաժողովը

Մարտի 22-23-ը՝ ժամը 11.00-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում (Մատենադարան) կանցկացվի Մատենադարանի երիտասարդ գիտաշխա­տողների հերթական գիտաժողովը:

Գիտաժողովին մասնակցում են Մատենադարանի տարբեր բաժիններում աշխատող ու թեմատիկ խմբերում ընդգրկված 20 գիտաշխատող: Կներկայացվեն զեկուցումներ հայ ձեռագրական ժառանգության պահպանության և ուսումնա­սիրության, հայ միջնադարյան արվեստի ու գրականության, հայոց լեզվի պատմության բազմա­բնույթ խնդիրների վերաբերյալ:

Գիտաժողովն իրականություն է դարձել վերջին տարիներին Մատենա­դա­րանում իրականացվող  գիտաշխատողների կազմի երիտասար­դացմանն ուղղված ծրագրերի շնորհիվ: Կազմակերպիչները համոզված են, որ սրանով սկիզբ է դրվելու ամենամյա գիժողովների մի շարքի, որը չի սահմանափակվելու միայն Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողներով և աստիճանաբար ընդլայ­նելու է թեմատիկ ընդգրկումներն ու մասնակիցների շրջանակը:

Գիտաժողովն անց է կացվելու տեխնիկական բոլոր հարմարություններով զինված «Վիրտուալ Մատենադարան» սրահում: 

Այս մասին հայտնում են Մատենադարանից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter