HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոլվացման կետից կատարված 450 հազար դրամի գողությունը բացահայտվեց

Մարտի 3-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին էր դիմել 46-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Զաքարիա Սարկավագի փողոցում գտնվող, իրեն պատկանող ավտոլվացման կետի աշխատակիցն, իր մոտ եղած բանալիով դուռը բացելով, ավտոլվացման կետից մարտի 2-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում գողացել է ավտոլվացման սարք, հսկիչ դրամարկղային 2 մեքենա, «ԴՎԴ» նվագարկիչ և հեռուստացույց՝ պատճառելով 450.000 դրամի նյութական վնաս:

Մարտի 18-ին ոստիկանության ծառայողներն այդ գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 1981 թ. ծնված Կարլեն Խ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:

«Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter