HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի սամբոյի տղամարդկանց 2013թ. առաջնությունը կանցկացվի Արցախում

Ապրիլի 1-ից 3-ը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կանցկացվի Հայաստանի սամբոյի տղամարդկանց 2013թ. առաջնությունը, որին կմասնակցեն ՀՀ և Արցախի ուժեղագույն մարզիկներ:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան նման կարգի մարզական միջոցառումներ հաճախակի է անցկացնում Երևանից դուրս՝ խթանելով Հայաստանում սամբոյի էլ ավելի տարածումն ու հանրահռչակումը:

Սամբոն Արցախում ունի տասնամյակների ավանդույթներ, և արցախցի մարզիկները աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բազմիցս հասել են հաջողությունների, դարձել չեմպիոններ ու մրցանակակիրներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter