HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացվել է ամոքիչ օգնության՝ Հայաստանում առաջին ծառայությունը

Առողջապահության նախարարության Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մարտի 18-ին բացվեց ամոքիչ (պալիատիվ) օգնության Հայաստանում առաջին համապարփակ ծառայությունը: Այս ծառայության անհրաժեշտությունը մեծ էր. ամոքիչ օգնության կարիք ունի Հայաստանի ավելի քան 3000 քաղաքացի:

Նորաստեղծ բաժանմունքը, բնականաբար, չի կարող ամբողջովին ապահովել բոլոր հիվանդների կարիքները, սակայն այն կարևոր քայլ է մոտակա տարիների ընթացքում այդ բազայի հիման վրա Հայաստանի ամբողջ տարածքում նմանատիպ այլ ծառայություններ ստեղծելու համար:

Կառավարության համապատասխան որոշման հիման վրա 2011 թ. առողջապահության նախարարության, Բաց հասարակության ինստիտուտի և Հայաստանի հակացավային և պալիատիվ օգնության ասոցիացիայի աջակցությամբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ստեղծվել է ամոքիչ (պալիատիվ) օգնության ուսումնական կենտրոն, որը կազմակերպել է բժիշկների հետդիպլոմային վերապատրաստման դասընթացներ՝ նպատակ ունենալով մասնագետներ պատրաստել ամոքիչ օգնության ապագա ծառայությունների համար (ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում):

ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում 2011թ. ընթացքում միջազգային փորձագետների հետ ուսումնասիրվել և գնահատվել են ամոքիչ ծառայության կարիքները, թարգմանվել և տեղայնացվել են բժիշկների և բուժքույրերի համար նախատեսված պալիատիվ խնամքի կրթական ծրագրերը, որոնցով վերապատրաստվել է բժշկական և բուժքույրական կրթական հաստատությունների 50 դասավանդող, ինչպես նաև մշակվել են պալիատիվ խնամքի ազգային ուղեցույցներ:

Փորձարարական ծրագրով ներդրվել է նաև ամոքիչ օգնության շարժական ծառայություն:

«Նորաբաց բաժանմունքը կծառայի ինչպես կոնկրետ հիվանդների բուժումն ու խնամքն ապահովող ծառայություն, այնպես էլ կներկայանա որպես ուսումնական կլինիկական բազա, ինչը հնարավորություն կտա ապահովել ուսումնական գործընթացի բարձր մակարդակ և արդյունավետություն»,- հայտնում է առողջապահության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
26
27
28
29
30
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
5
6
Այսօր