
Երեխան խեղդվել է Սրկղունք գետում
Մարտի 18-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում երեխան ընկել է դպրոցին հարակից գետակը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը:
Մինչ փրկարարների ժամանելը բնակիչները Սրկղունք գետից դուրս են բերել Գլաձոր գյուղի բնակչուհի, 2009 թ. ծնված Անուշ Գալստյանին և տեղափոխել Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ երեխան, դժբախտաբար, մահացել է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել