
Պայթյուն Նոր Արթիկում. տուժածի վիճակը բավարար է
Մարտի 18-ին տարբեր աստիճանի այրվածքներով Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Արթիկ գյուղի բնակիչ Հասմիկ Գրիգորյանը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Տեղում պարզվել է, որ գյուղի 3-րդ տան (պատկանում է Թ. Գրիգորյանին) խոհանոցում գտնվող գազօջախից տեղի է ունեցել արտահոսք և պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են խոհանոցի և հյուրասենյակի դռները, պատերին առաջացել են ճաքեր (1-10 մմ):
1953 թ. ծնված Հ. Գրիգորյանը ձեռքերի և դեմքի շրջանում ստացել է առաջին և երկրորդ կարգի այրվածքներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը բավարար է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել