«Չորրորդ ինքնիշխանություն». Սաշիկ Սարգսյանը տեղափոխվել է հիվանդանոց
«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, այս օրերին գտնվում է Ռուսաստանի Դաշնության, իսկ ավելի որոշակի՝ Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
Սերժ Սարգսյանի եղբայրը հերթական անգամ ցուցաբերած վարքի համար հայտնվել է Մոսկվայի «ուժեղ տղաների» ուշադրության կենտրոնում: Սկզբում Սաշիկ Սարգսյանին համապատասխանշրջանակները «հարգել-պատվել են», սակայն հյուրասիրության վերջում Սաշիկ Սարգսյանն իրեն վատ է պահել, ինչի արդյունքում ենթարկվել է ծեծի:
«ՉԻ» աղբյուրի փոխանցմամբ՝ Սաշիկ Սարգսյանի վիճակն այնքան ծանր է եղել, որ ստիպված տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան բժիշկներն առաջարկել են պառկել և վերականգնվել հիվանդանոցում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել