HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ԲՀԿ-ն հրավիրում է ՀՀԿ-ի համար աշխատած ընտրակեղծարարներին

Երևանի ավագանու ընտրությունները հատկապես թեժ են լինելու թաղային հեղինակությունների մակարդակով, որտեղ արդեն իսկ թշնամի բանակներ են ձևավորվում՝ ՀՀԿ-ի հսկողության տակ գտնվող ուժերն ընդդեմ ԲՀԿ-ի հսկողության տակ գտնվող ուժերի: Եվ քանի որ ԲՀԿ-ն որոշել է «վերցնել մայրաքաղաքը», ուստի որոշել է ոչ ֆինանսներ խնայել, ոչ ուժեր, և ամեն ինչ անելու է, որ ավագանիում մեծամասնություն կազմի:

«Հրապարակի» տեղեկություններով՝ արդեն իսկ համայնքներում հայտնի ընտրակեղծարարներին, որոնք մինչ օրս աշխատել են իշխանությունների համար, ԲՀԿ-ն հրավիրում է և առաջարկում առնվազն պասիվ լինել այս ընտրություններին: Բնականաբար, «առաջարկներն» այնքան գայթակղիչ են, որ քչերը կհրաժարվեն:

Մեկնաբանություններ (1)

david
Ղարաբաղը Զանգեզուրով Պարսկաստանին միացնելու գործն է կարևոր, թե* Երևանի քաղաքապետի ընտրությունը;Տափակ բան եմ չէ ասում;Մութ է, դրանից է;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter