Արաս Օզբիլիզը չի մասնակցի Հայաստան-Չեխիա հանդիպմանը
Ինչպես տեղակացնում է ՀՖՖ կայքը, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը չի մասնակցի մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպմանը: Մեր ֆուտբոլիստը ներկայումս գտնվում է Հոլանդիայում:
ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Օզբիլիզը որոշ մանրամասներ է հայտնել իր վնասվածքի մասին.
«Վնասվածքս ստացա «Կուբանի» մարզման ժամանակ: Ուժեղ հարվածեցի գնդակին, որից հետո ցավ զգացի ծնկիս շրջանում: Պարզվեց, որ վնասվել է ծնկիս կողային կապանը: Այժմ Հոլանդիայում եմ և մարտի 22-ին պետք է անցնեմ ևս մեկ բուժզննում, որից հետո ամեն ինչ պարզ կդառնա: Եթե նույնիսկ դրանից հետո սկսեմ մարզվել, միևնույն է, չեմ հասցնի լավ մարզավիճակ ձեռք բերել: Ես շատ էի ուզում միանալ հավաքականին, բայց, ամենայն հավանականությամբ, ի վիճակի չեմ լինի մասնակցել Հայաստան-Չեխիա հանդիպմանը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել