HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դպրոցականների օլիմպիադա. ԵՊՀ-2013»-ը՝ մարտի 16-ին

Մարտի 16-ին` ժամը 11:00-ին, ԵՊՀ-ում, ինչպես նաև ՀՀ 6 մարզերում՝ Գյումրում, Արարատում, Արմավիրում, Կապանում, Գորիսում և Իջևանում, կմեկնարկի «Դպրոցականների օլիմպիադա. ԵՊՀ-2013»-ը:

Հանրակրթական 15 առարկաներ (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ և ժողովրդավարություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք, հայ եկեղեցու պատմություն) ներառած օլիմպիադան նախատեսված է 12-րդ դասարանի աշակերտների համար: Ըստ առարկաների՝ յուրաքանչյուր դպրոցից կարող է մասնակցել 2-3 աշակերտ: Օլիմպիադայի տևողությունը 4 ժամ է:

Ներկայումս օլիմպիադային մասնակցելու հայտ է ներկայացրել 2350 դպրոցական: Առաջադրանքները կահամախմբվեն Երևանում և կստուգվեն հանձնաժողովի կողմից:

Դպրոցական օլիմպիադայի մի շարք առարկաներ թեստային սկզբունքով են լինելու, ինչը մասնակիցներին միասնական քննություններից առաջ թույլ կտա ևս մեկ անգամ ստուգել իրենց գիտելիքները:

Միջոցառմանը կմասնակցեն ինչպես Մայր բուհի և Երևանի, այնպես էլ համապատասխան մարզերի պաշտոնյա անձիք:

Օլիմպիադայի փակումը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դալիճում (Կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ): Հաղթողները կստանան 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներ, ինչպես նաև Մայր բուհի կողմից կպարգևատրվեն գրքերով:

ԵՊՀ հասարակայնության հետ կապերի
եւ լրատվության վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter