Մոտ 600 կրակոց և ակնհայտ ապատեղեկատվություն` ադրբեջանական կողմից
Հայկական զինուժը լիովին վերահսկում է իրադրությունը
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու 200-ից ավելի դեպք, որի ընթացքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից արձակել են ավելի քան 600 կրակոց:
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների` առավել ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել հատկապես հունիսի 18-ին, 19-ին և 22-ին: Միայն այդ երեք օրվա ընթացքում թշնամին «AK», «CBD», «ПK» և «УТЕС» զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 400 կրակոց:
Հակառակ նշված փաստերի` ադրբեջանական լրատվամիջոցները, հավատարիմ իրենց ավանդական քաղաքականությանը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպման նախօրեին, միջազգային հանրությանը ապակողմնորոշելու նպատակով, տարածել են կեղծ հաղորդագրություն, թե իբր հայկական կողմի նախաձեռնությամբ, հրադադարի խախտման արդյունքում, ադրբեջանական կողմը ունեցել է մեկ վիրավոր:
Նշված հաղորդագրությունը ակնհայտ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Իսկ ադրբեջանական զինծառայողի վիրավորվելու փաստը կարող է պայմանավորված լինել այդ երկրի զինված ուժերում առկա միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերություններով:
«Առաջնային գծում հայկական զինված ուժերը անվերապահորեն պահպանում են հրադադարի ռեժիմը, չեն ենթարկվում սադրանքների և լիովին վերահսկում են իրադրությունը»,- հայտնում է Պաշտպանության բանակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել