HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում բազմաթիվ անօթևան ընտանիքներ էլ վարձով ապրում են արտագաղթած գյումրեցիների տներում

Թեեւ Գյումրիում դեռևս հազարավոր վագոն-տնակներ և ժամանակավոր կացարաններ են մնում, սակայն դրանց թիվն անհամեմատ պակաս է անօթևան ընտանիքների թվից: Բանն այն է, որ քաղաքում կան նաև կիսախարխուլ և վթարային տասնյակ բազմաբնակարան շենքեր և նախկին ձեռնարկությունների հանրակացարաններ, որոնցում ևս պարտադրված ապրում են հարյուրավոր ընտանիքներ: Բազմաթիվ ընտանիքներ էլ վերջին տարիներին, տնակների ամբողջովին շարքից դուրս գալու և դրանցում այլևս ապրելու անհնարինության պատճառով, հիմնականում վարձակալության հիմունքներով պատսպարվել են ամբողջ ընտանիքով արտերկիր տեղափոխված մարդկանց սեփական տներում:

Նշենք, որ վարձակալության տրված հատկապես սեփական տների գերակշիռ մասն առնվազն վերջին երկու տասնամյակում երբևէ վերանորոգման չեն ենթարկվել և իրենցից ներկայացնում են խոնավ ու կոմունալ-կենցաղային պայմաններից զուրկ կիսախարխուլ շինություններ:«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները հերթական բարեգործական այցելությունը կատարեցին Գյումրու հին` «Բոշի թաղ» անունը կրող թաղամասի տներից մեկում իր 10-ամյա աղջնակի հետ բնակվող միայնակ մայր Շուշանիկ Մխիթարյանի ընտանիքին:

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter