
Արտաշատում երեխան ընկել է անձրևաջրերից գոյացած 2-3 մետր խորությամբ փոսը
Մարտի 11-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում՝ Արտաշատի քաղաքապետարանի մոտակայքում, երեխան ընկել է փոսը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն անձրևաջրերից գոյացած 2-3 մետր խորությամբ փոսից դուրս են բերել Արտաշատի Արարատյան 43 շենքի 10-րդ բնակարանի բնակիչ, 2002 թ. ծնված Արտյոմ Վարդանյանին:
«Երեխան տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել