HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազից թունավորում՝ հանրակացարանում և միկրոավտոբուսում

Մարտի 12-ին հիվանդանոցից ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են Մարշալ Բաբաջանյան 39 շենքի (հանրակացարան) 313-րդ սենյակի բնակչուհիներ, 1993 թ. ծնված Արփինե, 1993 թ. ծնված Անուշ և 1999 թ. ծնված Անի Մնացականյանները:

Ոստիկանությունը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը տան ջեռուցման կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից, և կատարում է նախաքննություն:

Իսկ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը բավարար է:

Մարտի 11-ին թունավորման նախանշաններով Գյումրիի և «Ավստրիական» մանկական հիվանդանոց են տեղափոխվել 1970 թ. ծնված Գոհարիկ Պողոսյանը և 1995 թ. ծնված Լուսինե Պողոսյանը, ովքեր Գյումրի-Արթիկ երթուղային միկրոավտոբուսի ուղևորներն էին:

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել գազի արտահոսք, ինչի հետևանքով առաջացել են թունավորման նախանշաններ: Բժիշկների գնահատմամբ՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter