
Հակոբ Հակոբյանի հուղարկավորությունը մարտի 14-ին է Կոմիտասի անվան պանթեոնում
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական կրկնակի մրցանակակիր, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ-Սուրբ Սահակ շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:
Հակոբ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 13-ին՝ ժամը 18:30-20:30-ին, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Մարտի 14-ին՝ ժամը 12:00-14:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հակոբ Հակոբյանի վերջին հրաժեշտը, այնուհետև՝ հուղարկավորության արարողությունը՝ Կոմիտասի անվան պանթեոնում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել