«Ժողովուրդ». Ծառուկյանն էլի մնաց իր պաշտոնին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որն արդեն հայտնի է ընտրողներին հուսախաբ անելու իր վարպետությամբ, մի կողմից ընդդիմությանը միասնական ճակատով հանդես գալու պատրաստակամություն է հայտնում՝ ձեռքի հետ էլ հիշեցնելով, որ ինքը միշտ ժողովրդի կողքին է, մյուս կողմից էլ ապրիլի 9-ին վերընտրվեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ:
Ասել է թե, Սերժ Սարգսյանից պաշտոն ստացավ: Իհարկե, կարելի է ասել, որ սպորտը քաղաքականության հետ կապ չունի, բայց ոչ Հայաստանում: Քանի որ Հայաստանը գրեթե բոլոր առումներով բացառություն է:
Փաստորեն, սա է Ծառուկյանի ներկայացրած «այլընտրանքը», որով արդեն գրեթե մեկ տարի լվանում է մարդկանց ուղեղները. իշխանության հետ չէ, քննադատում է, բայց պաշտոն ունի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել