HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ով է քաղաքապետի պահուստային նստարանին նստած անձը

Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի համար ամենամեծ ինտրիգն այն է, թե ով է քաղաքապետի պահուստային նստարանին նստած անձը: «Սերժ Սարգսյանին ճանաչողները գիտեն, որ նա երբեք մեկքայլանի բաներ չի անում, թե անցած անգամ, թե հիմա առաջին հնգյակի մեջ պետք է լինի մարդ, որը ֆորսմաժորային իրավիճակում կփոխարինի բուն խաղացողին` քաղաքապետին, ինչպես եղավ նախորդ անգամ. «ՀայՌուսգազարդի» Կարեն Կարապետյանի հայտնությունը ցուցակում բոլորիս էր զարմացրել, մանավանդ որ Կարենը բացարձակապես չէր ուզում ընդգրկվել ցուցակում, այս մասին նա բարձրաձայնում էր բոլորիս մոտ: Սակայն, ինչպես տեսաք, հինգերորդ համարում գտնվող մարդը փոխարինեց Գագիկ Բեգլարյանին, ընդ որում, նույն այդ մարդը հնարավոր է և չիմանա, որ ինքն է լինելու փոխարինողը»,-ասել է թերթի աղբյուրը:

Նույն վիճակն է նաև հիմա. ՀՀԿ-ում, բացի Սերժ Սարգսյանից, ոչ ոք չգիտի, թե «մետկան» ում վրա է դրված:

Ցուցակի հաջորդ ինտրիգը վերաբերում է քաղաքապետի առաջին տեղակալի խնդրին. տևական ժամանակ է, ինչ Երևանի քաղաքապետը չունի առաջին տեղակալ, կանոնակարգը սահմանում է, որ վերջինս պետք է համամասնական ցուցակից լինի, ՀՀԿ համամասնական ցուցակում չկար տեղական ինքնակառավարումից լրջորեն հասկացող մեկը, գործող տեղակալներին էլ օրենքը չէր թույլատրում նշանակել:

Հիմա այս բացը ևս փորձում են լրացնել պրոֆեսիոնալների ընդգրկմամբ: Նուրբ է խնդիրը նաև վարչական շրջանների ղեկավարների մասով, վերջիններս փորձում են ցուցակում ունենալ սեփական ներկայացուցիչները`  հինգ-վեց մարդ, որպեսզի իրենց հարցերը հեշտությամբ լուծեն: Թերթի տեղեկություններով` յուրաքանչյուր վարչական շրջանին հատկացվելու է երեք տեղից ոչ ավելի:

Մեկնաբանություններ (1)

GEVORG
Լավ կլինի ընդգրկեն Գալուստ Սահակյանին որպես քաղաքապետ իսկ իր երկու որդիներին տեղակալներ,դրանով գոնե մի բարձրաստիճան ՀՀԿ-ականի ընտանիքի անդամների աշխատանքի տեղավորման խնդիրը կլուծվի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter