HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՖՖ-ն նշանակել է Ոսկանյանին, Խաշմանյանին ու Նազարյանին

Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Ոսկանյանը: Նրա օգնականները կլինեն «Շիրակի» մարզիչ Ֆելիքս Խոջոյանը և դարպասապահների մարզիչ Վոլոդյա Վարդանյանը: Իսկ «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Նրա օգնականները կլինեն «Արարատի» մարզիչ Արմեն Տոնոյանը և «Գանձասարի»  դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:

Մ-21 տարեկանների հավաքականը կշարունակի գլխավորել Ռաֆայել Նազարյանը: Նրան կօգնեն «Բանանցի» մարզիչ Կարեն Սիմոնյանը և «Բանանցի» նախկին ֆուտբոլիստ, ներկայումս «Փյունիկի» մարզիչ Արտակ Օսեյանը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter