Ոչ մի զինծառայող գերի չի ընկել
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպման նախօրեին, իրավիճակը փորձում են սրել և ապակողմնորոշել միջազգային հանրությանը ոչ միայն ադրբեջանական, այլ նաև հայկական որոշ անպատասխանատու լրատվամիջոցներ:
Մասնավորապես, ինտերնետային մի շարք կայքերում, տարածվել է բացահայտ ապատեղեկատվություն, ըստ որի, իբր ՊԲ զորամասերից մեկի 4 զինծառայողներ գերի են վերցվել ադրբեջանական հետախույզների կողմից:
Փաստում ենք, որ նշված հաղորդագրությունը, ակնհայտ կեղծ և անհիմն հերյուրանք է:
ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են հրադադարի պահպանման ռեժիմը և չեն ենթարկվում սադրանքների:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել