HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սթարից» պահանջում են իրենց պարտքը

«Սթար» առևտրային ցանցը տարածել է մամուլի հաղորդագրություն, որում ասվում է. «Երեկ՝ ժամը 13:00-ի սահմաններում, մի խումբ ֆիզիկական անձիք, ներկայանալով որպես «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի աշխատակիցներ, ներխուժել են ՍԹԱՐ առևտրային ցանցի Ավան, Հովհաննիսյան թաղ. 24/7 հասցեում գտնվող խանութն ու սկսել են խանգարել խանութի բնականոն աշխատանքին՝ մոտ երկու ժամով փակելով առևտրային տարածքը:

ՍԹԱՐԸ ֆինանսական պարտավորություններ ունի «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի նկատմամբ, որոնք մենք, պայմանավորվածության համաձայն, վճարում ենք հնարավորության սահմաններում: Վերոհիշյալ իրավիճակով պայմանավորված' կարելի է ենթադրել, որ «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ սեփականատերերը օգտագործում են իրենց աշխատակիցներին՝ մանիպուլյացիայի ենթարկելով նրանց, քանի որ նախկինում՝ 21.02.2013թ., նման քայլ արդեն իրականացրել են՝ անձամբ ներկայանալով իրենց աշխատակիցների հետ մեր կազմակերպության գրասենյակ:

ՍԹԱՐԸ պարտավորություններ ունի «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ նկատմամբ, այլ ոչ ֆիզիկական անձանց, և յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ինքնուրույն ղեկավարի իր գործառնությունները:

Մենք ըմբռնումով ենք մոտենում այն մարդկանց, որոնց գործողությունները մեզ վնաս հասցրին, քանի որ կարծում ենք, որ նրանք դարձել են իրենց ղեկավարության զոհը, այդ պատճառով չցանկացանք դիմել իրավապահ մարմինների օգնությանը: ՍԹԱՐ առևտրային ցանցի ղեկավարությունը հրավիրել է վերոհիշյալ անձանց հանդիպման և քննարկման՝ հասկանալու համար նրանց պահանջներն ու վերջ դնելու առևտրային տարածքում առաջացած անընդունելի իրավիճակին, սակայն ցուցարարները հրաժարվել են հանդիպումից:

ՍԹԱՐ առևտրային ցանցը շարունակում է «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ ղեկավարության հետ բանակցային գործընթացը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter