HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում մեկնարկում է բասկետբոլի միջազգային հուշամրցաշար

Մարտի 6-ին Երևանի «Գրանդ սպորտ» համալիրում մեկնարկում է բասկետբոլի միջազգային պատանեկան հուշամրցաշար՝ նվիրված միջազգային կարգի սպորտի վարպետ Վիտալի Զաստուխովի և սպորտի վարպետ Ջեմմա Իսրաելյանի հիշատակներին:

Մրցաշարին մասնակցելու է տղաների և աղջիկների 4-ական թիմ: Բացի Հայաստանից, որը ներկայացնում են թիմեր Երևանից, Գյումրիից և Արթիկից՝ մրցաշարին մասնակցելու են նաև թիմեր Վրաստանի Թբիլիսի, Բաթումի և Ղազախստանի Ակտաու քաղաքներից:

Այս հուշամրցաշարը նախապատրաստական և ստուգողական կարելի է համարել հայաստանցի մարզիկների համար. ցուցաբերած արդյունքների հիման վրա ձևավորվելու են Հայաստանի աղջիկների և տղաների պատանեկան հավաքական թիմերը հուլիսին կայանալիք պատանիների Եվրոպայի առաջնությունից առաջ:

Մրցաշարին մասնակցող Ղազախստանի թիմի մարզիչն է Բագրատ Առաքելյանը, իսկ նրա որդին՝ միջազգային կարգի մրցավար Համլետ Առաքելյանը, ընդգրկված է հուշամրցաշարը սպասարկող մրցավարների կազմում:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվելու են մեդալներով և դիպլոմներով, իսկ հաղթող թիմին կհանձնվի նաև գավաթ:

Մրցաշարի մեկնարկային խաղը սկսվելու է ժամը 14:00-ին, իսկ բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ժամը 19:00-ին: Փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությունը կկայանա մարտի 8-ին՝ ժամը 16:30-ին՝ եզրափակիչ խաղի ավարտից անմիջապես հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter