HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդան Այվազյան. «Մեր քաղաքական կուլտուրան թույլ չի տալիս, որ ընդդիմադիր կողմն էլ շնորհավորի նախագահին»

Այն, որ ընդդիմությունը 500 հազարից ավելի ձայն է հավաքել, նշանակում, է որ ժողովուրդը խնդիր ունի տեսնելու միասնական թեկնածուի, բայց ընդդիմությունը չի միավորվել: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ ներկայացուցիչ Վարդան Այվազյանը:

«Այսօր նախագահին շնորհավորում են աշխարհի բոլոր տերությունները, բայց մեր քաղաքական կուլտուրան թույլ չի տալիս, որ ընդդիմադիր կողմն էլ շնորհավորի, պարտադիր պետք է գնանք միտինգների, դիմենք Սահմանադրական դատարան»,- հավելեց Վարդան Այվազյանը:

Նա նշեց, որ երկրում իսկապես կան բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրներ, որոնք պետք է լուծեն իշխանությունները:

«Իշխանական թևի համար իսկապես խնդիր է այն, որ այդքան մարդ ընտրել է ընդդիմությանը անգամ այն վայրերում, որոնք երկար ժամանակ համարվել են իշխանության համար անխոցելի ամրոցներ: Այսինքն՝ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց առաջին պատասխանատուն իշխանությունը կրողներն են»,- ասաց Վարդան Այվազյանը:

Նա չհամաձայնեց ասուլիսի մյուս բանախոսի՝ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի այն հայտարարությանը, որ ընտրությունների ժամանակ իշխանություններն օգտագործում են իրենց վարչական ռեսուրսը:

Վարդան Այվազյանի խոսքով՝ ընդհակառակը, բոլոր խոշոր կենտրոններում, որտեղ մեծ էին իշխանությունների վարչական ռեսուրսները, Րաֆֆի Հովհաննիսյանն է հաջողություններ է գրանցել:

Ելենա Թորոսյան

Մեկնաբանություններ (2)

haykUA
Vardan Ayvazyan is one of the main criminals that needs to return all robbed millions to Armenia and spend rest of his life in jail. He destroyed our nature and ecology, became filthy reach using our Armenain resources. It is time for our people to free up from Ayvazyan kinds we can't let them sit on our heads and steal from our nation.
Hayk
Կուլտուրա կուլտուրական մարդուն են ցույց տալիս:Եթե նորմալ և անկաշառ ընտրություն լիներ, Րաֆֆիի քաղաքական կուլտուրան թույլ կտար շնորհավորելու նախագահին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter