
Լեռնագնացությունը և հարակից սպորտաձևերն օրեցօր տարածում են ստանում Հայաստանում
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան նշեց իր գործունեության 2 ամյակը: Լեռնագնացությունը և հարակից սպորտաձևերն օրեցօր տարածում են ստանում Հայաստանում, մասնավորապես երիտասարդների շրջանում, համալրվում են ֆեդերացիայի անդամների շարքերը:
Երկու տարվա գործունեության ընթացքում ֆեդերացիան կազմակերպել է Հայաստանի դահլիճային ժայռամագլցման առաջին փակ առաջնությունը, Skyrunning-ի առաջին մրցաշարը:
Հայ լեռնագնացները հաղթահարել են Իրանի Դեմավենդ, Վրաստանի Կազբեկ և Ուշբա, ինչպես նաև Էլբրուս ու Արարատ լեռները:
Վերջերս ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ճանաչել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան որպես ազգային ֆեդերացիա: Այս մասին հայտնում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել