Սամվել Մարտիրոսյան. «Խոջա» ֆիլմը թիրախավորված է եւ ունի ներքին քարոզչության խնդիր
Այսօր տեղի ունեցավ տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի մամլո ասուլիսը, ով ամփոփեց Խոջալուի կեղծարարության և Սումգայիթում հայերի Ցեղասպանության օրերի կապակցությամբ հայկական կիբեռգրոհների վիճակագրությունը: Նա նաև խոսեց ադրբեջանցիների նախաձեռնած գրոհների, ադրբեջանական «Խոջա» ֆիլմի ու հայկական կողմի նախաձեռնած Խոջալուի կեղծարարության մասին պատմող ֆիլմի գրանցած հաջողությունների մասին:
Փորձագետի համոզմամբ «Խոջա» ֆիլմը թիրախավորված է եւ ունի ներքին քարոզչության խնդիր, այն ռուսական ֆիլմից է «թխված»:
«Նրանց նպատակն էր ուշադրությունը սևեռել արտաքին թշնամու վրա, ով նենգ է և դաժան: Նրանց պնդմամբ՝ հայը ադրբեջանցիների գոյության համար վտանգ է»,- ասաց փորձագետը:
Ս. Մարտիրոսյանը նշեց, որ յուրաքանչյուր ադրբեջանցի հաքեր իր պարտքն է համարում հայկական կայք կոտրել: Կոտրվել են տասնյակ հայկական կայքեր, իսկ ադրբեջանցիները գրում են, որ հարյուրավոր են կոտրել, ներառյալ՝ պետական կայքեր, սակայն, ըստ բանախոսի, դա սուտ է:
«Հայկական կողմը նույնպես սիրում է կծել եւ կոտրել է ադրբեջանցիների աշխատանքի եւ սոցապ նախարարության կայքը»,- նշեց Սամվել Մարտիոսյանը:
Կիմա Խաչատրյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել