«Հրապարակ». 25-ամյա տղային ծեծել են գեներալ Մանվելի մարդիկ
Հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Էջմիածնում: Ծեծվել է Վարդան Սախկալյանը, ով ստացել է մարմնական վնասվածքներ: «Հրապարակի» ունեցած տեղեկություններով` 25-ամյա տղային ծեծել են գեներալ Մանվելի մարդիկ:
Վեճի պատճառը եղել է համայնքային ենթակայության հանրակացարանի շենքը, որտեղ ծեծվողի հայրը` գործարար Էդիկ Սախկալյանը, փորձել է կոսմետիկ նորոգում անել:
Ոստիկանությունում հաստատեցին, որ նման դեպք է կատարվել, ու սկսվել է նախաքննությւն: Այլ տեղեկություններ չտրամադրեցին:
Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը գեներալ Մանվելի որդին է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել