HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքի ցույց Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջեւ

Հայ երիտասարդների դաշնությունը, Ամերիկայի Հայ եկեղեցու երիտասարդական կազմակերպությունը եւ բազմաթիվ հայ երիտասարդներ, որոնք ներկայացնում էին համայնքի բոլոր թեւերը, երեկ բողոքի ցույց անցկացրեցին Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջեւ՝ նվիրված Սումգայիթի ողբերգության 25-ամյա տարելիցին:

Ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները դատապարտեցին Ադրբեջանի իշխանությունների կողմից Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում եւ այլուր իրականացված ոճրագործությունները` պահանջելով արդարադատություն իրականացնել մեղսագործների նկատմամբ:

Իրենց խոսքում ցույցի մասնակիցներն նշեցին, որ սեփական պատմության անտեսումը երբեւէ չի հանգեցրել խնդրի լուծմանը` ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ մարդկության դեմ գործած հանցագործությունների համար վաղեմության ժամկետ չկա եւ անհրաժեշտ է պատժել Սումգայիթի եւ դրան հաջորդած Բաքվի, Կրովաբադի, Շահումյանի, Մարաղայի եւ այլ հայաբնակ վայրերում ցեղասպանություն կազմակերպված եւ իրագործած անձանց:

Ցույցի մասնակիցները նաեւ պահանջեցին դադարեցնել վերջին ժամանակաշրջանում մեծ թափ ստացած հակահայ հիստերիան՝ Հայաստանի, Արցախի եւ, ընդհանրապես, ողջ հայության նկատմամբ, հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ եւ անկախ ապրելու իրավունքը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter