
Ճարտարագիտական համալսարանի դուռը փակ է. ուսանողները չեն կարողանում դուրս գալ երկար դասամիջոցի
Դասադուլ անող ուսանողները, ՀՀ օրհներգը երգելով, շարժվեցին Երևանի պետական ճարտարագիտական համալսարան` կոչ անելով ճանապարհներն անցնել անցումներով, չվիճել ոստիկանների հետ, քանի որ «նրանք պահպանում են մեր անվտանգությունը»:
Ճարտարագիտական համալսրանի դուռը փակ էր, ուսանողները դուրս չէին գալիս շենքից, թեև երկար դասամիջոցի ժամն էր: Դասադուլ անող ուսանողները հայտատարարեցին, որ «համալսարանից մի քանի հոգի ուզում են իջնել», «դասախոսները չեն թողնում»:
Դասադուլ հայտարարելը ուսանողի սահմանադրական իրավունքն է` ասացին ուսանողները` կոչ անելով դասախոսներին չխախտել այն, «այլապես պատասխան են տալու»:
Ուսանողները շրջում են Ճարտարագիտական համալսարանի տարբեր մասնաշենքերով` համախմբելու իրենց համախոհներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել