HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Լիլիթ Գալաստյան. «Ժողովուրդը հավատաց իրեն և հավատաց Րաֆֆի Հովհաննիսյանին»

«Ինձ համար միանշանակ է. սա ժողովրդի հաղթանակն է, ժողովրդի, որի շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ համոզիչ, գրավիչ զարթոնքի ալիքը բարձրացնել: Ժողովուրդը հավատաց իրեն և հավատաց Րաֆֆի Հովհաննիսյանին», - այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ժամանակ «Հետքի» հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նրա կարծիքով` անգամ այն ընտրողները, ովքեր չեն մասնակցել քվեարկությանը, և շուրջ 50 հազար անվավեր քվեարկողներն իրենց այդ քայլով գնահատակն են տվել իշխանություններին: Բացի այդ` միայն պաշտոնապես շուրջ կես միլիոն մարդ «ոչ» է ասել այդ իրականությունը:

«Այդ իրականությունը հեռանկար չունի, իսկ ժողովուրդը ոտքի է կանգնել՝ վերջ տալու այդ իրականությանը», - նշեց Լ. Գալստյանը:

Լ. Գալստյանի խոսքերով` Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում  շեշտադրումը դնում է երկրի անվտանգությունն ու կայունությունը չվտանգելու հարցի վրա:

«Թե իր քարոզարշավը, թե այս օրերին այստեղ ծավալվող իրադարձությունները հայրենիքը սիրելու և հանուն Հայաստանի պետականության գաղափարի շուրջ է: Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները, եթե խելամիտ և խոհեմ են, եթե իրապես գնահատում են երկրի կայունությունը և սոցիալական համերաշխությունը, պարզապես իրավունք չունեն հաշվի չնստել այս իրողության հետ», - հայտարարեց Լ. Գալստյանը:

Նրա խոսքերով` այս շարժման հիմքում պետք է ընկած լինի ՀՀ ազգային շահը, արժանապատիվ պետություն և քաղաքացի ունենալու տեսլականը: Իսկ քաղաքացիները պետք է հասկանան, որ տանը նստած «երկնիքից իրենց համար արդար, ապահով Հայաստան չի թափվելու», այլ պայքարը պետք է տարվի մինչև հաղթանակ:

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ ինքը նաև արդարության զինվոր է: Մեզ արթնացող, պահանջատեր քաղաքացի է հարկավոր», - հավելեց Լ. Գալստյանը: 

Մեկնաբանություններ (1)

Vilyam3
Լիլիթ քու կարծիքով 2008-ին ժողովուրդը սխալ էր,իսկ այսօր արթնացնող.Այն ժամանակ դուք ճանաչեցիք սերժին և միացաք նրան,որովհետև ձեր կուսակցությունը իր շահը բարձր դասեց ազգային շահերից.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter