Վերապատրաստման դասընթացներ` Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչների համար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Վրաստանի կրթության և գիտության նախարար Դիմիտրի Շաշկինիի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Քութայիսի քաղաքի Զ. Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում մեկնարկել են Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:
32-ժամյա վերապատրաստման դասընթացները, որոնք իրականացնում է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի աշխատանքային խումբը, նախատեսված են «Հայոց պատմություն», «Հայոց լեզու», «Գրականություն» առարկաներ և տարրական դպրոցում դասավանդող ուսուցիչների համար:
Դասընթացներին մասնակցում է Ախալքալաքի, Ախալցխայի և Թբիլիսիի հայկական դպրոցների 92 ուսուցիչ:
Վերապատրաստման դասընթացներն առաջին անգամ կազմակերպվել են 2010 թվականին, որին մասնակցել է Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Բորժոմիի, Մառնեուլի, Թբիլիսիի և Ախալցխայի 100 ուսուցիչ:
Վերապատրաստման դասընթացներն իրականացվում են երկու կողմերի համաֆինանսավորմամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել