
Արագածոտնի մարզպետը չի պատրաստվում աշխատանքից ազատման դիմում գրել
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում աշխատանքից ազատվելու դիմում գրել: «Նման բան չկա, ովքեր լուրեր են տարածում, թե ես աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացնելու, անլուրջ մարդիկ են»,- ասաց Սարգիս Սահակյանը:
Նրա ասելով` փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ իշխանական թեկնածուի օգտին մարզից ստացած ձայներով Արագածոտնը հանրապետությունում 3-րդն է:
Ըստ լրատվամիջոցների` ընտրություններից հետո ՀՀԿ-ի շտաբ են հրավիրել բոլոր մարզպետներին եւ պարզաբանումներ պահանջել Սերժ Սարգսյանի օգտին քիչ քվեներ ստանալու համար: Սարգիս Սահակյանն ասաց, որ ընտրություններից հետո ինքը բարձրաստիճան որեւէ պաշտոնիայի հետ չի հանդիպել:
Լուս.՝ noratert.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել