HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Գեղարքունիք. ՏԻՄ-երի ներկայացուցիչները մարդկանց մեքենաներով բերում են ընտրատեղամսեր

Գեղարքունիքսի մարզի «Համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Անահիտ Գևորգյանն այժմ դիտորդական առքելություն է իրականացնում Վարդենիկի 24/30 ընտրատարծքում: Նրա խոսքերով` այնտեղ կուտակումներ չկան, ընտրախախտումներ չեն արձանագրվել:

Սակայն նա շեշտեց, որ նախագահի թեկնածուների մեծ մասը տեղամասերում չունի վստահված անձ, իսկ վերջիններս սովորաբար զգոնություն են առաջացնում, ներկա են միայն Սերժ Սարգսյանի վստահված անձինք: Ա. Գևորգյանի խոսքերով` օգտագործվում է վարչական ռեսուրսը. ՏԻՄ-երի ներկայացուցիչները մարդկանց մեքենաներով բերում են ընտրատեղամսեր: Անգամ  Մարտունու  24/05 ընտրատեղամասում դեպքեր են գրանցվել, երբ ընտրողը, նախքան քվեն քվեատուփը գցելը, քվեաթերթիկը բաց տեսքով ցույց է տվել քվեաթերթիկի վրա կնիք տեղադրող անձին: Կազմակերպությունը դա նկարել և տարածել է Facebook-ով:

Դիտորդը նշեց, որ կրկնակի քվեարկության դեպքեր չեն արձանագրվել, բայց կա մտավախություն, որ արտերկրում գտնվողների փոխարեն կքվեարկեն, որովհետև այդ ընտանիքեներին  համապատասխան ծանուցում չի տրամադրվել, ըստ որի` այդ մարդիկ չեն մասկացելու քվերակությանը: Նա հավելեց, որ իր ընտանիքի անդամներից 2-ն արտերկում են, ինքը ևս նման ծանուցում չի ստացել:

Ա. Գևորգյանը նաև նշեց, որ դիտորդներ են եղել ԵԱՀԿ-ից, Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանատներից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter