Իրանի ադրբէյջանցի դասախօսների, մտաւորականութեան, ուսանողների բաց նամակը
1918թ. Մայիս 27-ին Թիֆլիսում հինմադրուած իսլամական ազգային խորհուրդը (Մուսաւաթ կուսակցութիւնը, որի պարագլուխն էր Մոհամադ Ամին Ռասուլզադէ ծն. 31.01.1884 Նուխալի-06.01.1955 Կ.Պոլոս), հակառակ Իրանի բողոքներին, կոչել է նորաստեղծ պետականութիւնը, Ադրբէյջանի Դեմոկրատկան Հանրապետութիւն, քանի որ այդ հանրապետութիւնը կրում էր Իրանի պատմական Ատրպատական նահանգի անունը:
Թուրքիայի աջակցութեանբ ստեղծուած այս պետական կազմաւորումը ընդգրկում է Անդրկովկասի մերձկասպեան, պատմական Աղուանք Աշխարհը և Շիրուան շրջանը և գոյատևել է մինչև 1920-ի ապրիլ 28-ը, անորոշ սահմաններով:
Իրանական հասարակական կազմակերպութիւնները իրաւացիօրէն անուանում են այն «Բաքուի Հարապետութիւն կամ պետութիւն», ինչպէս նաև «Բաքուի Խանութիւն», նկատի ունենալով նաև Ալիևների ժառանգական «Հանրապետութիւնը»:
«Բաքուի Հանրապետութիւնը» լուրջ խնդիրներ ունի Հայերի, Թաթերի, Թալիշների, լեզգիների ինչպէս նաև Լեռնային Արցախի հանրապետութեան ՀՀ, ԻԻՀ (Կասպից Ծով և Իրանի Ատրպատական նահանգ), Թուրքմենիստան (Կասպից Ծով) և մասամբ էլ Ռուսաստանի հետ:
Շատ է խօսւում այն մասին թէ, Հայերը պիտի կապ հաստատեն, վերը նշուած և ճնշուած ժողովուրդների հետ: Այդ կապերը ի՞նչ մակարդակի վրայ են, դժուար է գնահատել, մամուլը լռում է այս առթիւ:
Կովկասում թրքական պետութիւն հիմնելը Փանթուրքիզմի գաղափարների իրականացման քայլերից մէկն էր: Թուրքերի երազն է՝ Ադրիայից մինչև Չինաստանի սահմանները ապրող թրքալեզու ժողովուրդներին Թուրքիայի քաղ. Ղեկաւարութեան ներքոյ միացնել, կազմել մի պետութիւն «Թուրանը»: Թուրքիան այս երազը չի թաղել: Ըստ ժամանակին և պայմաններին, արագացնում (կոտորած, բռնատեղահանում) ուրանում և կամ բարձրաձայնում է (երկու պետութիւն մի ազգ) , աշխարհի թուրքերի համագումար Անկարայում (վերջինը 2012թ.), թուրք պետութիւնների համագումար (վերջինը Անթալիա 2012թ.), թուրք պետութիւնների ռազմական համագործակցութիւն, որին միացել է նաև Մոնգոլիան:
Արցախեան ազատագրական պատէրազմը (1988-1994) ի չիք դարձրեց փանթուրքիստների ծրագրերը՝ Արցախից յետոյ, Սիսեանի վրայով հասնել Նախիջևան և միանալ Թուրքիային:
Փանթուրքիստները ունեն նաև, այսպյս կոչուած «Plan B»: Ադրբէյջանի խորհրդարանում քննարկումներ եղաւ «Բաքու Ադրբէյջանը» վերանւանել «Յիւսիսային Ադրբէյջան», ի տարբերութիւն «Հարավային Ադրբէյջանին», Արաքսից հարավ պարսկական Ատրպատական նահանգը, ի միջի այլոց Աբոլֆազլ Էլչիբէյը Հայաստանին կոչում էր «Արևմտեան Ադրբէյջան»:
Փանթուրքիստների վարկածով «Յիւսիսն ու Հարավը» միասնաբար կազմել են մի «թրքական-ադրբէյջանակն» պետութիւն, որը Թուրքմենչայի անիծեալ պայմանագրով (10./22.02.1828թ.) բաժանւել է շահակն Պարսկաստանի և ցարական Ռուսաստանի միջև: Ուրեմն յոյսները կապել են ԱՄՆ-ի և Իսրայէլի, ԻԻՀ վրայ յարձակւելու և նրա քայքայւելու հետ, համոզուած լինելով, որ Ադրբյէջանը «վերամիաւորվելու» է և փրկւելու են իրենց 35 Միլլոն ճնշուած «ազերի եղբայրները»:
1828-ից առաջ, Արաքսից Յիւսիս գտնւող երկրատրածքները Պարսկական տիրապետութեան ներքոյ էին, Պարսկաստանը ունէր(ունի) կրօնական, մշակոյթային առնչութիւններ այնտեղ ապրող ժողովուրդների հետ: ՍՄ փլուզումից յետոյ, ԻԻՀ-ը և նրա Հասարակական կազմակերպութիւնները օգնութեան ձեռք մեկնեցին, նկատի ունենալով յատկապէս պարսկացեղ և պարսկալեզու Թաթերին և Թալիշներին:
ԻԻՀ հավասարակշռուած կեցուածք ունի Բաքու-Ադրբէյջանի նկատմամբ: Կրօնական արմատականները դեռ յոյսով են իրեց «փոքր եղբօրը» դարձի բերելով, չեզոքացնել Փանթուրքիզմը, կանխել Ատրպատական նահանգի անջատումն ու իւրացնումը, սակայն հասարակական կազմակերպութիւններն ու մտաւորականութիւնը կասկածով են մօտենում այս լավասեսութեանը նկատի ունենալով ԻԻՀ դէմ յարաճիւն թշնամանքն ու Փանթուրքիզմի վերելքը Բաքու-Ադրբէյջանում:
Այդ հասարակական կազմակերպութիւններից մէկը՝ օժանդակութեան յանձնախումբը (քոմիթէյէ էմդադի) գրել է մի բաց նամակ և հաւաքում է ստորագրութիւն (ստորագրել են համալսարանի դասախօսներ , մտաւորականներ, ուսանողներ և այլն), որը հրատարակւել է համարեայ բոլոր պարսկալեզու և ադրբէյջանալեզու կայքերում (տես azariha.org), պահանջելով ԻԻՀ –ից վերջապէս բռնել կոշտ դիրքորոշում «Բաքու-Ադրբէյջանի» դէմ և տալ քաղաքական գնահատական:
Բաց նամակում կայ յետևեալ նախադասութիւնը «օգնութեան յանձնախմբի ռազմական, նիւթական և բարոյական օժանդակութիւնը Հայաստանի դէմ, եղել են Պարսկաստանի հովանաւոութեան մի մասը Բաքու-Ադրբէյջանին»:
Նկատի առնելով մեր տարածաշրջանի քաղաքական իրաւիճակը, Պարսկաստանի անցեալի և ներկայիս դերն ու տեղը Հայաստանի, հայութեան և յատկապէս Պարսկահայերի համար, մտահոգութեան առիթ է ԱՄՆ-ի և Իսրայէլի յարձակումն և Պարսկաստանի քայքայումը:Ատրպատականի միացումը Բաքու-Ադրբէյջանին, իր շուրջ 12-15 միլլոն Թուրք-Ազերիներով մեծ աղէտ կլինէր Հայաստանի անւտանգութեան համար, որով կկորցնէինք մեր հարաւային միակ բաց սահմանը: ԻԻՀ սահամանների անձեռնամխելութիւնը երաշխիք է ՀՀ անւտանգութեան համար: Այս բոլորը պատճառ են, որպէսզի հայ իրանագէտները աւելի ուշադրութիւն դարձնեն ԻԻՀ-ի Թուրքիայի և Ադրբէյջանի փոխյարաբերութիւններին և զարգացումներին, իրազեկ պահելով հայ հասարակութեանը:
Թարգմանաբար ներկայացնում եմ իմ բողոք նամակը ուղղուած «օժանդակութեան յանձնախմբին»:
Ատրպատականցի ակտիւ սիրելի ընկերներ, տեսնելով Ձեր բաց նամակը սկզբում ուրախացայ, սակայն հակասութիւնները զարմացրեցին և յուսախաբեցին ինձ և ճիշտ այս պատճառով գրում եմ Ձեզ այս բողոք նամակը: Դուք ճիշտ նշել էք Բաքու-Ադրբէյջանի ղեկաւարների թշնամական կեցուածքը Իրանի նկատմամբ և «օգնութեան յանձնախմբ»-ի օժանդակութիւնը այդ երկրի տասնեակ հազարաւոր մարդկանց և շեշտել էք «զինւորական, նիւթական և բարոյական հովանաւորութիւնը Հայասանի դէմ պատերազմում»:
Սկզբից և եթ ասեմ թէշ Ձեր ռազմական, Նիւթական և բարոյական օգնութիւնը նրանց, Հայաստանի դէմ չէր, այլ Դուք հովանաւորում էիք մի պետութեանը, որը ճնշում էր բանեցնում Արցախի հայ բնակչութեան նկատմամբ: Թէև ես չեմ կասկածում, թէ Դուք պատմական անցուդարձից և Արցախի ժողովրդի պահանջից անտեղեակ լինէք 1918-ից մինչև1988թ., այսուամենայնիւ թոյլ տւէք ինձ անդրադառնալ պատմական անցեալը:
Երբ Մուսաւաթ կուսակցութիւնը 1918թ. Իշխանութեան հասաւ և Աղուանքը կոչեց «Ադրբէյջան»,ի հակառակ հայոց բողոքներին մուսաւաթական զինուած ուժերը ներխուժեցին Արցախ: Անգլացիների մուտքը Կովկաս չնպաստեց հայաբնակ Արցախի միաւորումը Հայաստանին և Արցախի խնդրի լուծումը որոշւեց քնարկել, յետագայում Փարիզի համագումարում, սակայն երբ կարմիր բանակը մուտք գործեց Կովկաս, փոխւեց տարածաշրջանի քաղաքական իրաւիճակը:
Հարաւ-Կովկասեան երեք հանրապետութիւնների (բռնա) միաւորումով, Ս. Միութիւնը Արցախն ու Նախիջևանը, որոնք Պատմականօրէն Հայաստանի մասերն էին Վերադարձրեց Հայաստանին, սակայն Թուրքիայի ճնշման ներքոյ, Մոսկւա-Կարս պայմանագրի համաձայն նրանք անցնում են Սովետական Ադրբէյջանի կազմը և զարմանալին էլ այն էր, որ Նախիջևանը բնաւ սահմանակից չէ Ս. Ադրբէյջանին: Ոչ Նախիջևանի և ոչ էլ Արցախհայութինը, չհաշտուեց այս իրաւիճակի հետ: Այդ թուականից ի վեր նրանք միշտ պահանջել են Հայաստանի հետ վերամիաւորումը: Դժբախտաբար այս ցանկութիւնը իրականութիւն չդարձաւ:
Գորբաչովեան ժամանակաշրջանում Արցախահայութիւնը միակամ պահանջ է ներկայացնում Վերամիաւորման, սակայն Բաքուի կառաւարութիւնը, հայերի պահանջը պատասխանում է 1988թ. Սուգայթեան և յետոյ էլ Կիրովաբադի, Բաքուի և այլուր ջարդերով, թալանով և բռնատեղահանումներով: Արցախահայութիւնը ինքնապաշտպանութեան նպատակով զինւում է, իսկ Բաքուն նրանց պարտադրում է վեց տարի պատերազմ: Թէպէտև Բաքուին հովանաւորում էին Թուրքիայի Փանթուրքիստները, Չեչեն ու Աֆղան վարձկանները, նրանց շարքում նաև ոճրագործ Բասաևը, այսուամենայնիւ նրանց չյաջողւեց ընկճել Արցախին:Պատճառը պարզ է, Արցախը մղում էր արդար և կենաց ու մահու պատերազմ:
Յարգելի բարեկամներ, Արցախի դէմ պատերազմը, Բաքուի ոճրագործ կառաւարութեան փորձն էր դարձեալ ստրկացնել արցախահայութեանը, եթէ այդ յաջողուէր նրանք ունենալու էին նոյն ճակատագիրը, ինչպէս ունեցան Արևմտահայերը, Թուրք-Օսմանեան բռնատիրութեան ներքոյ: Դժբախտաբար Ձեր ռազմական, նիւթական և բարոյական օժանդակութիւնը եղել է ի շահ մի բռնակալ վարչակարգի, ի դէմ արցախահայութեան և ոչ թէ ինչպէս Դուք էք յայտարարում ՀՀ դէմ : Արցախն այսօր գործնականում անկախ, գործող հանրապետութիւն է ՀՀ կողքին:
Ինչպէս Դուք Ձեր Հանրագրի մէջ յիշատակել էք «Թալիշներն էլ, որպէս փոքրամասնութիւն, հալածւում են Բաքուի կողմից»: Թալիշներից բացի, Թաթերը Աւարները և Լեզգիներն էլ ենթակայ են նոյն հալածանքներին: Եթէ այս ժողուուրդները ի վիճակի լինէին, ինչպէս արցախահայութիւնը, զէնքով պաշտպանուել, ինչպէ՞ս կլինէր Ձեր կեցուացքը:
Այժմ, որ արցախահայութեանը յաջողուել է Բաքուի դաժան լծից փրկուել և Փանթուրքիստների դունչը ցեխին հաւասարեցնել, ինչու՞ քննադատական մօտեցում չունէք,այդ «օգնութեան» նկատմամբ, քանզի օգնութին ստացողները խիստ թշնամական դիրքորոշում ունեն Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ:
Չէք կարծու՞մ թէ Բաքուի պարագլուխներին միայն «իսլամ» լինելու համար օգնելը, ի դէմ Արցախի հայ-քրիստօնեայների, երբ նրանք եօթանասուն տարիներ հալածւել-տանջւել են և միայն տարրական պահանջի համար են պայքարել, Ձեր օժանդակութիւնը լիովին անարդարութիւն էր: Այդ, իբր «իսլամ» կառավարութեան կողմից, դաժան ճնշման են ենթարկւում հէնց սեփական իսլամ ժողովուրդը, իսլամ մտաւորականութիւնը, իսլամ ժուռնալիաստները և ոչ թուրք իսլամ փոքրամասնութեան ներկայացուցիչները դատապարտւում և ազատազրկւում են:
Դուք այդ երկրին կարծում էք Ձեր «փոքր եղբայրը», բայց չէ որ ինքներդ էք խոստովանում «իսրայէլից գնած զէնքերն ու հրթիռները ուղղուած են Ատրպատականի և ԻԻՀ-ի միւս քաղաքների դէմ»:
Մի թէ մոռացե՞լ էք Դուք, թէ Բաքուի պարագլուխները, սկսած 1918թ. Միշտ փորձել են խլել Ատրպատական նահանգը: Չէ որ այդ նպատակով է «Աղուանքին» տրւել «Ադրբէյջան» կեղծ անունը, որպէսզի հարմար առիթով էլ բռնազաւթեն իրական Ատրպատականը: Նրանք ոչ թէ բազում անգամ են շեշտել այդ, այլ ոչ մի ջանք չեն խնայել այն իրականացնելու:
Դուք լաւատեղեակ էք, թէ ՍՄ փլուզումից յետոյ «երկու մասի բաժանուած Ադրբէյջան»-ի հանգերգը ինչպէս սկսւեց: «Յիւսիսային Ադրբէյջան», «հարաւային Ադրբէյջան», ինչպէս նաև «հարաւային եղբայրների փրկութիւն» կարգախօսութիւնները բարձրաձայնուեցին և Ալիևի հրամանով, ով քարիւղի առ ու ծախի միջնորդութեամբ դարձել է աշխարհի ամենահարուստ գերդաստաններից մէկը, խորհրդարանը քննարկում է երկրի անունը վերափոխել «Յիւսիսային Ադրբէյջան» :
Նրանք միչև անգամ իրենց ազգանունների «ով» մասնիկից էլ կառչած են մնացել, քանի որ, առանց այդ վերջածանցի, իրենց բուն պարսկական ազգանունները ի յայտ են գալու և ցնդելու է իրենց թրքականութեան հաւակնութիւնները:
Յարգելի բարեկամներ ինչպէս յայտարարութիւնից պարզւում է Դուք լաւ էք ճանաչել այդ «հանրապետոէթեանը» ,որը հօրից որդուն է հասել ժառանգաբար, զարմանում եմ թէ էլ ինչու՞ էք վարչակարգից և միւս Փանթուրքիստ պատասխանատուներից սրտնեղւում: Դուք ականատես էք թէ փանթուրքիստական քարոզչութեամբ և հովանաւորութեամբ Բաքուում, Կ.Պոլսում, Անքառայում և այլուր, «Տրակտոր» ֆութբալի խմբի երկրպագուները գորշ գայլերի խորհրդանշաններով և փանթուրքիստակամն վանկարկումներով թնդացնում են մարզահամալիրները: Որքան կարելի է փայփայել խաբուսիկ յոյսեր, թէ Բաքուի Փանթուրքիսները Ձեր եղբայրական խորհուրդն ու խրատը լսելով, դադարեցնելու են Իրանի դէմ թշնամութիւնը:
Փետ. 2013, Դոկտ. Ժիրայր Քոչարեան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել