HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». «Մեզ հնարավոր է ոչնչացնել, բայց առանց մեզ որոշում ընդունել չի կարելի»

ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե չնայած Ղարաբաղը այս փուլում չի մասնակցում բանակցություններին, սակայն իրենք գործանականում տեղեկացված են տեղի ունեցող իրադարձություններից: Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու ԼՂ-ն չի մասնակցում բանակցություններին, Գեորգի Պետրոսյանը ասել է, թե միջնորդների կարծիքով` եռակողմ ձեւաչափով դժվար է բանակցություններ վարել, քանի որ երեք կողմերը դժվար են պայմանավորվում, ապա հավելել, որ առանց Լեռնային Ղարաբաղի որեւէ բանի հնարավոր չի հասնել: Իսկ այն հարցին, թե եթե ընդունվի մի որոծում, որը ձեռնտու չի լինի ղարաբաղյան կողմի համար, ի՞նչ տեղի կունենա, Պետրոսյանն ասել է. «Մեզ հնարավոր է ոչնչացնել, բայց առանց մեզ որոշում ընդունել չի կարելի: Ուրեմն մեզ պետք է ասեն` պատրաստ ենք ձեզ ոչնչացնել, բայց այդ մասին պետք է ասեն ուղիղ»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter