
Երաժշտական գործիքներ եւ աուդիո-վիզուալ սարքավորումներ՝ արվեստի դպրոցին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը երաժշտական գործիքներ եւ աուդիո-վիզուալ սարքավորումներ է նվիրաբերել Երեւանի Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցին: Նախօրեին կազմակերպված համերգ-ցուցահանդեսը դպրոցի սաների եւ տնօրինության երախտիքի խոսքն էր ուղղված հովանավորին:
Դպրոցին նվիրաբերվել է 2 ջութակ, 3 քանոն, ալտ, ֆլեյտա, ուդ, սանթուր, պկու, կլարնետ, ինչպես նաեւ ֆոտոխցիկ, կինոխցիկ, համակարգիչ, տպիչ, երաժշտական սարքավորումներ, նկարչական մոլբերտներ:
Դպրոցի 35 մասնագիտական խմբակներում սովորում է 3-14 տարեկան ավելի քան 750 աշակերտ:
«Այս գործիքները, վստահ եմ, նոր որակ կհաղորդեն մեր սաների կատարումներին եւ նոր հույզեր կպարգեւեն հանդիսատեսին»,- իր ողջույնի խոսքում ասաց փոխտնօրեն Արմինե Սողոմոնյանը:
Շենքային պայմանների բարելավումը դպրոցի առաջնահերթ խնդիրների թվում է:
Նվիրատվության ֆինանսավորումը`Հիմնադրամի Շվեդիայի տեղական մարմին
Հիմնադրամի հասարակայնու թյան հետ կապերի բաժին
Մեկնաբանել