HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիբանանի Այնճար հայաբնակ բնակավայրում կարող է անցկացվել հայ-լիբանանյան երաժշտական փառատոն

Փետրվարի 12-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ֆադի Աբուդի հետ: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանի և Լիբանանի նախագահների վերջին 2 տարվա փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:

Հանդիպման ժամանակ անհրաժեշտ է համարվել գործածել բոլոր հնարավորությունները՝ երկկողմ փոխշահավետ համագործակցությունը, մասնավորապես զբոսաշրջության ոլորտում խրախուսելու ուղղությամբ:

Քննարկվել է նաև Լիբանանի հայաբնակ Այնճար բնակավայրում հայ-լիբանանյան միջազգային երաժշտական փառատոն անցկացնելու հնարավորությունը: Նախարար Ֆադի Աբուդն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու փառատոնի անցկացմանն առնչվող հարցերում:

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ փառատոնը կնպաստի հայ-լիբանանյան բարեկամության ամրապնդմանն ու խորացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter