HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայքարը շարունակում է չորսը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ընթանում է սիրողական բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցելու նպատակով Հայաստանի ազգային հավաքականը մրցավայր է մեկնել յոթ քաշային կարգեր ներկայացնող բռնցքամարտիկներով:

Յոթ մարզիկից այս պահին պայքարը շարունակում է չորս հոգի: Առաջնությունը լքել են Եվրոպայի 2008 թ. չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (49կգ ), Նարեկ Աբգարյանը (52կգ ) և Սամվել Մաթևոսյանը (69կգ ):

Մեդալների համար շունակում են պայքարել Հովհաննես Բոչկովը (56կգ ), Վլադիմիր Սարուխանյանը (60կգ), Եվրոպայի գործող չեմպիոն Հրաչիկ Ջավախյանը (64կգ) և Արթուր Խաչատրյանը (79կգ): Հաղթողների անունները հայտնի կդառնան հունիսի 24-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter