Իրար են բախվել 4 մեքենա
Երեկ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի և Նորագյուղի խաչմերուկի մոտ իրար են բախվել 63-ամյա Սերյոժա Ս.-ի վարած «ԳԱԶ-32213», 60-ամյա Ազատ Ե.-ի վարած «Կիա Օպտիմա», 51-ամյա Գնել Մ.-ի վարած «ՎԱԶ-21074» և 27-ամյա Կարեն Շ.-ի վարած «Ֆորդ Մոնդեո» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԳԱԶ-32213»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել