HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհներ` «Հրազդան» մարզադաշտի, հեռուստաաշտարակի, «Էրեբունի» օդանավակայանի մոտ

Հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում տեղի են ունեցել հրդեհներ: Մասնավորապես` հունիսի 20-ին հրդեհների հետեւանքով Երևան քաղաքի «Հրազդան»  մարզադաշտի հարակից տարածքում այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք, Երևան քաղաքի հեռուստաաշտարակի հարակից տարածքում՝ 1500 քմ խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Հուսո ավանի հարակից տարածքում՝ 4 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Գագարինի փողոցի վերջնամասում՝ 1000 քմ խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Թումանյանի անվան այգու հարակից տարածքում՝ 3500 քմ խոտածածկ տարածք:

Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում այրվել է 2 հա խոտածածկ տարածք և 12 պտղատու ծառ, Երևան քաղաքի «Էրեբունի» օդանավակայանի հարակից տարածքում՝ 2 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 87 շենքի հարակից տարածքում՝ 5000 քմ խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի 3-րդ փակուղու վերջնամասում՝ 2000 քմ խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Արցախի պողոտայի 3-րդ նրբանցքի թիվ 3 հասցեում գտնվող «Երևան» ՋԷԿ-ի հարակից տարածքում՝ 1 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 29 շենքի հարակից տարածքում՝ 1500 քմ խոտածածկ տարածք, Արտաշատ քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 10 տան հարա­կից տարածքում՝ 200 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր նշված դեպքերում հրշեջների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter