HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Ղարաբաղում կքննարկեն Կազանի հանդիպման սցենարները

Թերթի տեղեկություններով` հունիսի 23-ին Ստեփանակերտում տեղի կունենա քննարկում` նվիրված Կազանում հունիսի 24-ին կայանալիք Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդեւ-Իլհամ Ալիեւ հանդիպմանը: Քննարկումը նախաձեռնելու է «Հելսինկյան նախաձեռնություն-92» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Կարեն Օհանջանյանը: Քննարկմանը մասնակցելու են ոչ միայն ղարաբաղյան տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, այլ նաեւ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ: Քննարկման հիմնական թեման է լինելու Կազանում կայանալիք հանդիպման հնարավոր սցենարներն ու դրա հետեւանքները: Քննարկման արդյունքում մասնակիցները պետք է հանդես գան համատեղ ռեզյումեով, իսկ արդեն Կազանում կայանալիք հանդիպումից հետո` ամենայն հավանականությամբ կլինի նաեւ համատեղ հայտարարություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter